Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ռուսներին մեր ինքնությունը նվիրաբերելու կարիքը չունենք

Ռուսներին մեր ինքնությունը նվիրաբերելու կարիքը չունենք
27.09.2013 | 16:30

Երբ Մաքսային միությանը միանալու վտանգների մասին սոցկայքերում քննարկումներ են լինում, ընդդիմախոսները պնդում են, թե առանց Ռուսաստանի Հայաստանը կկործանվի: Սա նույնն է, թե ասեն` դու մենակ ոչինչ ես, քանի որ դու ոչինչ ես ընդհանրապես: Սա նույնն է, թե ասվի, որ Հայաստանը ոչ մի պոտենցիալ չունի առաջ ընթանալու ինքնուրույն: Իսկ սա իր հերթին վտանգավոր է հասարակության կայացման, հասարակության ինքնագիտակցության բարձրացման, հայաստանցուն Հայաստանի ներքին ու արտաքին կյանքին կապելու հնարավորությունները բացառելու առումով:
Երկու օր առաջ Մեղրիից վերադառնալիս ռուս սահմանապահները հարձակվել էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա, փաստաթուղթ պահանջել, սահմանափակել նրա և նրան ուղեկցողների ազատ տեղաշարժը, ջարդել տեսախցիկը: Պատգամավորը նկատել էր, որ իր վրա հարձակվածը եղել է ռուսական անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տարբերանշանով: Ռուս սահմանապահները միջադեպից հետո, ըստ Փոստանջյանի, ներողություն են խնդրել, սակայն ավելի ուշ, երբ լրատվակայքերը ողողված էին միջադեպի մասին տեղեկատվությամբ ու այն դատապարտող մեկնաբանություններով, Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե պատգամավորի «գլխավորած խումբը կանխամտածված խոչընդոտել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարումը»: Ասվել էր, թե իբր ԱԴԾ-ի աշխատակիցները այդ ժամանակ իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ քրեական հանցագործության մեջ կասկածվող անհատների ձերբակալման ուղղությամբ: Ռուսների սույն հայտարարությունը ավելի շատ հարձակում է ենթադրում, քան զղջում` իրականում: Նրանց հայտարարությունից չի երևում, թե գիտակցում են, որ գտնվում են այլ երկրում, և այդ երկրում կա Սահմանադրություն: Նրանք պաշտպանվում են հարձակվելով` «Զարուհի Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել»: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ասել է ռուսական զորք, որը սովետական ախտանիշից դեռևս չձերբազատված համակարգ է: ՈՒ առավել ևս գաղտնիք չէ, թե ինչպես է վարվում պաշտոնական Ռուսաստանն ընդհանրապես Հայաստանի հետ, որում պակաս մեղքի բաժին չունի և մեր իշխանությունը: Մաքսային միությանը միանալով՝ Հայաստանը կարող է իր անկախությունը պարզապես կորցնել` Ռուսաստանին զիջելով ՀՀ քաղաքացու, ցավոք, արդեն միակ և իրական արժեքը` ինքնությունը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ